Իրադարձություններ Հայաստանում
Հայաստանում դեղագործների համար արհեստական խոչընդոտներ են ստեղծվում. Մեկնարկել է դեղագործական մրցունակության 6-րդ միջազգային համաժողովը
Սեպտեմբերի 26-ին Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում մեկնարկեց «Ֆարմա Արմենիա 2014 Դեղագործական մրցունակության 6-րդ միջազգային համաժողովը»:
Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի արդյունաբերության զարգացման հիմնադրամը` Երևանի քաղաքապետարանի առողջապության վարչության աջակցությամբ: Համաժողովի գլխավոր հովանավորն էր Շտադա գերմանական դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը: Ընկերությունը 3 տարի շարունակ հանդիսանում է «Ֆարմա Արմենիա Դեղագործական միջազգային համաժողովի գլխավոր հովանավորը: Նրա գործունեության քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում այսպիսի միջոցառումների կազմակերպումը, որոնք, միանշանակ, նպաստում են մասնագետների որակավորման աճին:
Միջոցառման և, առհասարակ, դեղարտադրության ոլորտի մասին զրուցեցինք Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանի հետ:
– Պարոն Զաքարյան, ի՞նչ պատմություն ունի դեղագործական մրցունակության միջազգային համաժողովը, ի՞նչ ավանդույթներ են արդեն ձևավորվել և ինչո՞վ է առանձնանալու այս համաժողովը:
– Սա արդեն 6-րդ համաժողովն է: Մեր համաժողովներն ավանդաբար բաժանվում են 2 մասի: Առաջին մասում մենք ներկայացնում ենք Հայաստանի դեղագործական ձեռքբերումները, իսկ 2-րդ մասում` միջազգային դեղագործական նորությունները: Այս տարի կարևորվեց նաև նրանով, որ առաջին անգամ Հայաստանում մեր երկու դեղագործական կազմակերպությունները ստացան եվրոպական չափանիշներին համապատասխան պատշաճ գործունեության հավաստագրեր: Հայաստանի դեղագործական արդյունաբերության համար սա կանաչ լույս էր, քանի որ շատ երկրներ ընդունում են միայն GMP չափանիշներին համապատասխան դեղամիջոցներ:
– Ի՞նչն եք շեշտադրել այս անգամ, ո՞ր թեմաներն են արդիական դեղագործության ոլորտում:
– Մենք կենտրոնացրել ենք մեր ջանքերը դեղագործական արդյունաբերության վրա: Մեր նվաճումն է նաև այն, որ դեղագործական ոլորտն ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի արդյունաբերության մեջ` շուրջ 29%: Այսօր արդեն մեր հայկական արտադրանքը կիսով չափ արտահանում ենք:
– Ի՞նչ խնդիրներ ունի այսօր դեղարտադրությունը Հայաստանում:
– Կան ներքին մարտահրավերներ, որոնք շատ անսպասելի են դրվում արտադրողների առջև: Դա դրոշմապիտակավորման հարցն է, որն անսպասելի, առանց մասնավոր ոլորտի հետ քննարկումների, ընդունվեց: Այն պարզապես հավելյալ ծախսեր, խոչընդոտներ է ստեղծում տեղական արտադրողի համար: Երկրորդ մարտահրավերը Հայաստանում տեղական արտադրանքի հանդեպ վստահությունն է: Մենք` լինելով տեղական արտադրող, անընդհատ բարձրացնելով մեր արտադրության որակը, մրցակցում ենք ինչ-որ կասկածելի ծագման դեղերի հետ:
– Ի՞նչ խոսք ունեք` ուղղված սպառողներին:
– Ես կհորդորեմ մեր սպառողներին մեծ նշանակություն տալ տեղական արտադրողներին: Մենք խնդիր ունենք՝ տեղականը, մեր արտադրանքը լիարժեք ընդունելու, տեղական արտադրողին՝ վստահելու: Այժմ մեր արտադրությունը համապատասխանում է միջազգային բոլոր չաանիշներին և շատ հաճախ ավելի վստահելի է, քան անհայտ ծագման այն դեղամիջցները, որոնք բավականին լայն սպառում ունեն:Մեր զրուցակիցն է Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագործության կառավարման ամբիոնի վարիչ Մարգարիտա Բեգլարյանը:
– Տիկին Բեգլարյան, ի՞նչ հնարավորություն է ընձեռում այս միջոցառումը դեղագործներին:
– Սա արդեն ավանդույթ դարձած հրաշալի առիթ է, երբ տարին մեկ անգամ մենք` դեղագործներս, կարողանում ենք հավաքվել մեկ հարկի տակ, լսել Հայաստանում դեղագործական շուկայի հիմնախնդիրների մասին, հնարավորություն ունենք ծանոթանալու դեղագործության միջազգային տենդենցներին , շփվելու մեր արտասահմանցի գործընկերների հետ, փոխանակվել փորձով, իմանալ դեղագործական նորություններ ամբողջ աշխարհից:
– Այս միջոցառումը ի՞նչ խնդիր է փորձում լուծել:
– Ամեն տարի այն կազմակերպվում է և գրեթե միշտ նույն առաքելությամբ` կապեր և համագործակցություն ստեղծել հայաստանյան և արտասահմանյան դեղարտադրողների միջև: Այս տարի համաժողովը տարբերվում է նրանով, որ համաժողովի մեկ օրը նվիրում ենք բիոտեխնոլոգիային, որն այսօր դեղագործության նոր ճյուղ է համարվում ամբողջ աշխարհում: Հույս ունենք, որ Հայաստանում ևս շուտով կլինեն կենսատեխնոլոգիական դեղեր: Դրանք «թանկ հաճույք» են և Հայաստանը դեռևս միայն ներկրում է այդ դեղերը: Շատ ողջունելի կլինի, եթե Հայաստանում ևս արտադրվեն կենսատեխնոլոգիական դեղեր:
– Իսկ ի՞նչ ներդրում ունի Ձեր ղեկավարած ամբիոնը Հայաստանում դեղագործության կայացման գործում:
– Այն ամբիոնում, որը ես ղեկավարում եմ, սովորում են բակալավրիատի III, IV կուրսերի ուսանողները, I և II կուրսի մագիստրանտները: Ունենք օրդիանտորներ ո՛չ միայն ԵՊԲՀ-ից, այլ ամբողջ Հայաստանի դեղագետներից: Մեր ամբիոնում ստանում են նաև հետդիպլոմային կրթություն: Մենք դասավանդում ենք մարքեթինք, մենեջմենթ, հաշվապահություն, դեղային գործունեություն, դեղաշուկայի հիմնախնդիրները Հայաստանում… Բացի ուսուցումից, իրականացնում ենք նաև վերապատրաստում: Ըստ ԱՆ օրենքի` 5 տարին մեկ անգամ յուրաքանչյուր դեղագետ պետք է վերապատրաստում անցնի: Սա այն ոլորտն է, որտեղ ամեն ինչ շատ մեծ քայլերով է առաջ գնում, փոփոխվում, և պետք է ձեռքդ միշտ պահես զարկերակին:
29.09.2014 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYfFmmpz' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ